Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Միխայիլ Սաակաշվիլին դադարեցնում է հացադուլը՝ մի պայմանով

804
Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 20:42
Միխայիլ Սաակաշվիլին դադարեցնում է հացադուլը՝ մի պայմանով

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի առաջարկը և դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնման համար։ Քաղաքական գործչի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։

Սաակաշվիլին պահանջում է կլինիկայում իր համար տեղ հատկացնել, որպեսզի ապահովվի իր անվտանգությունն ու բարձրակարգ բուժումը հետվերականգնողական շրջանում։