ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության 1-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Այդ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվածն ընդհանուր առմամբ իրականացվում է: Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ 2020թ. դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի և պահվող անձ։ Նրանցից Հայաստանին վերադարձվել է 105-ը, Ադրբեջանին՝ 17-ը: Ադրբեջանական կողմին տրվել է ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ»: Հայտարարության մեջ նշվում է նաև տրամադրված հումանիտար օգնության, իրենց տներ վերադարձած անձանց մասին: Նշվում է, որ շարունակվում են ջանքերը՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ: «Կարևորում ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը և սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հնարավորինս շուտ։ Պատրաստ ենք աջակցել անհրաժեշտ խորհրդատվությամբ»,- մասնավորապես ասված է տեքստում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00