Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ծեծկռտուք Կապանում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ

1024
Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 13:18
Ծեծկռտուք Կապանում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ

Նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նուն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ սուպերմակետ, վիճաբանել են սուպերմարկետի աշխատակից՝ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով հանել են դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին։ Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջինների հասցեին, որի արդյունքում Ե․ Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։ Ե․ Գալանովը, Ե․ Դյանովը և Պ․ Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա․ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: