Գերմանիան ու Լեհաստանը չեն կարողանում կարգավորել սահմանին ստեղծված իրավիճակը. ԳԴՀ ՆԳՆ
![]() Լեհաստանի և Բելառուսի սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ. մի քանի հարյուր ներգաղթյալներ փորձում են ճեղքել արգելապատնեշները: Գերմանիան ու Լեհաստանը չեն կարող միայնակ կարգավորել ստեղծված իրավիճակը, հարկավոր է ԵՄ-ի օգնությունը, այս մասին Bild-ին հայտնել է ԳԴՀ ՆԳՆ ղեկավարը: «Մենք պետք է օգնենք Լեհաստանի կառավարությանը՝ ապահովելու սահմանների անվտանգությունը: Իրականում դա Եվրոհանձնաժողովի աշխատանքն է»,- ասել է նա: Ավելի վաղ պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ստեղված իրավիճակին՝ գրել էր. «Լեհ-բելառուսական սահմանին ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել՝ Լուկաշենկոյի կողմից հրահրված դեպի Լեհաստան անօրինական միգրանտների հոսքի պատճառով. Լիտվան զորք է ուղարկել Բելառուսի հետ սահման, Վարշավան հայտարարել է Լեհաստանի տարածք ուժով ներխուժելու ամենազանգվածային օպերացիայի մասին: Համացանցում տարածված տեսանյութերում, որոնք նկարահանված են բելառուսական հատվածում, երևում է, թե ինչպես է մի քանի հարյուր մարդուց բաղկացած խումբը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ճամպրուկներով քայլում ճանապարհով՝ դեպի Լեհաստանի սահման: Լեհաստանի իշխանությունները սահմանին տեղի ունեցող իրադարձությունների համար մեղադրում են Բելառուսի ռեժիմին. բելառուսական կողմը Մերձավոր Արևելքի ներգաղթյալներին հավաքագրում և տեղափոխում է իրենց երկիր, այնուհետև մաքսանենգ ճանապարհով ուղարկում է նրանց Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ սահման՝ Արևելյան Եվրոպայում միտումնավոր միգրացիոն մեծ ճգնաժամ հրահրելու նպատակով»:
Աղբյուրը` Ռուբեն Շուխյան |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
