Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Կրեմլը հաստատել է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսը

1022
Կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ., 16:48
Կրեմլը հաստատել է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսը

Հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը (VGTRK) հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումները համընկնում են եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկ տարվա հետ, որից հետո դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսված են տեսակոնֆերանսի միջոցառումները։