Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

1212
Շաբաթ, 06 նոյեմբերի, 2021 թ., 10:18
Տաշիր-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել է Տաշիրի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը։