Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Առուշանյանի համար նոյեմբերի 5-ը հաղթանակած օր է». Էրիկ Ալեքսանյան

816
Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 11:42
«Առուշանյանի համար նոյեմբերի 5-ը հաղթանակած օր է». Էրիկ Ալեքսանյան

«Դրական ենք տրամադրված. նոյեմբերի 5-ը պարոն Առուշանյանի համար հաղթանակած օր է: Հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձունքում ու խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում կդրսևորի օբյեկտիվություն և կիրականացնի արդարադատություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Գորիս քաղաքում տեղակայված Ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: