Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ունենք սպաներ, ովքեր բանակում կարող են վճռական դերակատարություն ստանձնել»․ Տ․ Աբրահամյան

784
Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 10:06
«Ունենք սպաներ, ովքեր բանակում կարող են վճռական դերակատարություն ստանձնել»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում։
Շարունակում եմ պնդել, որ և՛ զորքերում, և՛ պահեստազորում ունենք սպաներ, գեներալներ, ովքեր բանակի փոփոխություններում կարող են վճռական դերակատարություն ստանձնել ու առաջ մղել ցանկացած ծանր գործընթաց, սակայն ՀՀ գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության, խորքային բարեփոխումների հարցում կամքի բացակայության պայմաններում այս բարեփոխումները, ըստ այդմ՝ անվտանգության վերականգման գործընթացը կամ դոփելու է տեղում կամ անհրաժեշտ արդյունք չի տալու»։