Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պետք է հաշվարկվեն մեր և թշնամու ռեսուրսները». Վարդան Ոսկանյան

880
Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 11:36
«Պետք է հաշվարկվեն մեր և թշնամու ռեսուրսները». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Հայաստանի այսօրվա իրավիճակում ցանկացած բանակցություն թշնամու հետ պետք է լինի բանակցություն հանուն բանակցության և ունենա մեկ նպատակ՝ ժամանակ շահել մեր պետության լայն իմաստով վերականգնման համար։

Դրան զուգահեռ, բնականաբար, պետք է հստակորեն հաշվարկվեն մեր և թշնամու ռեսուրսները՝ նպատակ ունենալով հարվարծներ հասցնել վերջինիս բոլոր այն խոցելի կետերում, որտեղ դրա նույնիսկ դույզն-ինչ հնարավորությունը կա։

Այսինքն՝ համաժամանակյա կտրվածքով հնարավորին արագ, բայց որակյալ կերպով պետք է մշակվեն և սկսեն կյանքի կոչվել մեր պետության վերականգնման ու ամրապնդման և թշնամական կազմավորման թուլացման ու խոցելիության բարձրացման զուգահեռ ծրագրերը։

Բաքվի բռնապետը և նրա օպերատոր էրդողանական վարչախումբը շտապում են հասնել «խաղաղության», որը կամրագրի նրանց համար ձեռնտու ներկա իրավիճակը՝ թույլ տալով դրա հիման վրա անցնել Հայաստանի էլ ավելի թուլացման հաջորդ, իսկ հնարավորության դեպքում փաստացի ոչնչացման վերջնական փուլին։

Այնպես որ, «խաղաղության» հարցում շտապելն իրականում թշնամական և, ըստ այդմ՝ սատանայի գործ է, որովհետև իսկական խաղաղություն այս պայմաններում չի կարող լինել, և դա կարող է չտեսնել միայն աչոք ու մտոք կույրը»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան