Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Կարեն Անդրեասյանը վարվեց ՀՀԿ-ականների պես. «Ժողովուրդ»

729
Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 09:14
Կարեն Անդրեասյանը վարվեց ՀՀԿ-ականների պես. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:

Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Այդ ժամանակ իրար հետևից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ընդ որում, հեղափոխությունից հետո նույն մարդիկ դիմում ներկայացրին և արդեն հեռացան կուսակցությունից: Նկատենք՝ հեղափոխությունից հետո էլ արդեն ՔՊ-ին անդամակցելու համատարած դիմումներ եղան, որոնց մեջ ևս կարող են լինելու հատուկ պաշտոնի համար անդամակցածներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում