Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ո՞վ է Արմեն Գրիգորյանին իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել». Արման Թաթոյան

850
Չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ., 11:48
«Ո՞վ է Արմեն Գրիգորյանին իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել». Արման Թաթոյան

«Արման Թաթոյանին մնացել է մի քանի ամիս. երբևէ չեմ տեսել նրանից անաչառ հայտարարություն»,- օրեր առաջ այս մասին հայտնել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրեցին Արման Թաթոյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը:

«Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները. ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ՝ այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ «նման հայտարարությունների համար այդ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության»:

Արման Թաթոյանի ասուլիսը