Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայում Զելենսկուն «շատ վատ» ավարտ են խոստացել

733
Չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ., 12:52
Ուկրաինայում Զելենսկուն «շատ վատ» ավարտ են խոստացել

Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը «НАШ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է կրկնել Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը. ինչպես նախկին նախագահը, նա ևս թույլ է տալիս կադրային լուրջ սխալներ: «Վլադիմիր Ալեքսանդրովի՛չ, մենք հոգնել են Ձեզնից, ուզում ենք ապրել նորմալ երկրում: Դուք կա՛մ պետք է փոխվեք, կա՛մ սա շատ վատ ավարտ կունենա»,- ասել է նա:

Մուրաևը եզրակացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը սրվում է, և նոր ճգնաժամը կարող է հանգեցնել հարևանների կողմից երկրի բաժանմանը: