Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բայրամովն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

675
Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 20:06
Բայրամովն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածքային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ մոտենում է Ղարաբաղում կրակի դադարեցման եռակողմ հայտարարության առաջին տարելիցը։