Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հանդիպել են Էրդողանը և Բայդենը

992
Կիրակի, 31 հոկտեմբերի, 2021 թ., 15:18
Հանդիպել են Էրդողանը և Բայդենը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարում ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Էրդողանի և Բայդենի հանդիպումը Հռոմում սկսվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողները Բայդենին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ պատրաստվում է լավ հանդիպում ունենալ թուրք գործընկերոջ հետ։
Ղեկավարներին լուսանկարելու արարողությունից հետո Թուրքիայի նախագահը հակիրճ զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները կքննարկեն Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ամերիկյան F-16 կործանիչներ գնելու ծրագրերը։