Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել». Իզաբելլա Աբգարյան

444
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 21:48
«Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել ու բարձր տոնայնությամբ խոսել:
Պատճառն այն է, որ Իմ քայլի այսօր ընդունած նախագծով ավագանու անդամը պաշտոնապես որակվեց կոճակ սեղմող, ինչի դիմաց էլ կստանա կամ չի ստանա փոխհատուցումը:
Այսինքն, կարևոր չէ, թե ամսվա ընթացքում ինչքան ես աշխատել, կարող ես ոչինչ չանել, բայց ամսական մի օր գաս, 50%+ քվեարկես, որ փոխհատուցում ստանաս:
Մյուս 49%֊ն էլ կարևոր չի:
Ամոթը նրանում է, որ նման նախագիծ բերում է 80% ունեցող ուժը, որ մի կերպ քվորում ապահովի»: