Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իտալիան արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

281
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 20:54
Իտալիան արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկիր հանել են D խմբից, հետևաբար դրանց քաղաքացիների մուտքն այս պահին արգելվում է։

Ինչպես գրում է SchengenVisaInfo.com-ը, Հայաստանն այդ երկրների ցանկում է։

Իտալիայի առողջապահության նախարարության վերջին թարմացված ցուցակի համաձայն՝ այդ երկրների թվում են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն։
Բոլոր այդ երկրներն այժմ գտնվում են Իտալիայի E ցանկում, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին թույլատրվում է Իտալիա մուտք գործել միայն կարևոր նպատակներով՝ և համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։