Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ղեկավարելու եմ ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը». Հակոբ Արշակյան

241
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 19:54
«Ղեկավարելու եմ ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը». Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:
ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերությունները զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»։

Աղբյուրը`   Հակոբ Արշակյան