Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ասացին` Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում ռուսական դիրքն է միայն հանվել». Օհանյան

275
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 18:24
«Ասացին` Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում ռուսական դիրքն է միայն հանվել». Օհանյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հատնեց, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, թե Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։
«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով՝ Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ՝ ռուսական հենակետը հանվել է»,–ասաց Օհանյանը։

Ըստ նախկին ՊՆ նախարարի, լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ։