«Գոնե նիստի գալուց առաջ ավագանու որոշ անդամներ լողանան, որ քյաբաբի ու կեղտոտ բոթասի հոտ չգա»․ Թ․ Վարդանյան
«Պարոն Գալջյան, ավագանու քանի՞ անդամ ունեք այս դահլիճում։ Այսինքն՝ այնքան իմպոտենտ եք, այնքան ամուլ քաղաքականապես, որպես ղեկավար, որպես կուսակցություն կամ դաշինք, որ չեք կարողանում մարդ բերել, ձեր ավագանու անդամներին ամսվա մեջ մի օր նստեցնել դահլիճում»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ նշելով, որ երեք տարվա մեջ չի եղել մի դեպք, որ որևէ նիստի ներկա գտնվեն «Իմ քայլի» բոլոր 54 անդամները։ «Հիմա դուք ստեղ սուրճ խմելուց, ինչ-որ քյաբաբից եք խոսում․․․ Ես խնդրում եմ, գոնե նիստերի գալուց առաջ որոշ ավագանու անդամներ լողանան, որ քյաբաբի հոտ չգա վրաներից, որ կեղտոտ բոթասի հոտ չգա։ Եթե դուք անցնում եք չափը ու լկտի եք ձեզ դրսևորում, հագնվեք, լողացեք, եկեք նիստի։ Եթե էդ չեք կարողանում ապահովել, էլ ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց ավագանու անդամը։ Նշենք, որ Ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նախագիծ, ըստ որի՝ ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00