«Ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Կարծում եմ՝ ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը: Համենայն դեպս, հարց է առաջանում՝ այս ընթացքում անվտանգության աշխատակիցներն իրենց անմիջական ղեկավարությունից են ավելի շատ ցուցումներ կամ հրահանգներ ստանում, թե՞ ԱԺ նախագահությունից: Իսկ եթե լուրջ, ապա կա էստեղ մի նուրբ պահ: Երբ առիթ-անառիթ հրահանգներ են հնչում՝ էս մեկին դուրս տարեք, մյուսին ամբիոնից հեռացրեք, երրորդին՝ նստացրեք, չորորդին՝ բարձրացրեք, պարզապես ոտնահարվում է անվտանգության աշխատակցի մասնագիտական արժանապատվությունը: Կարծում եմ՝ խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրամաններ տալուց առաջ, լավ կլինի, որպեսզի նախագահող մեծամասնության ներկայացուցիչները չկորցնեն նրանց մասնագիտական արժանապատվության զգացումը: Եվ ընդհանրապես՝ իրականության զգացումը: Որովհետև, այո՛, ընդդիմության պատգամավորը կարող է և աչքի ընկնել շատ սուր հռետորաբանությամբ: Դա դեռ չի նշանակում, որ ամեն մի դեպքում պետք է «ձեռքը տանել» անվտանգության աշխատակիցներին: Առավել ևս, որ դա ոչ թե ինքնավստահության զգացումի առկայության, այլ հակառակը՝ ինքնատիրապետման զգացումի բացակայության վկայություն է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00