Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պատվաստումների թեման մի՛ դարձրեք շահարկման առարկա». Արմեն Մուրադյան

326
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 12:36
«Պատվաստումների թեման մի՛ դարձրեք շահարկման առարկա». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ անգամ խնդրում եմ, հարգելի՛ քաղաքացիներ, պատվաստումների թեման մի՛ դարձրեք շահարկման թեմա. դա վտանգավոր է, հետևանքներն աղետալի են․․․ Օր առաջ, պետք է բոլոր ուժերը համադրվեն, առողջ մթնոլորտ ձևավորվի այս հարցի վերաբերյալ, և այդ առողջ մթնոլորտում լինի գեթ մեկ նպատակ՝ մենք հաղթահարո՞ւմ ենք այս քովիդյան արհավիրքը, թե՞ ոչ․․․ Սա քաղաքական խնդիր չէ, սա բացարձակ համամարդկային խնդիր է․․․

Հ․ Գ․ Այսօր ինձ զեկուցեցին, որ ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90%-ը պատվաստված է․․․»:

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան