Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պարո՛ն Բագրատյան, Դուք Նոր տարին ուտելու հետ ե՞ք ասոցացնում». Ռուբինյան

192
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 11:24
«Պարո՛ն Բագրատյան, Դուք Նոր տարին ուտելու հետ ե՞ք ասոցացնում». Ռուբինյան

«Ինձ զարմացնում է, երբ էստեղ բանակից, անվտանգությունից են խոսում, դուք՝ ուտելուց, Նոր տարվա մասին են խոսում, դուք՝ էլի ուտելուց, ինչո՞ւ է ամեն ինչ ասոցացվում ուտելու հետ»,- «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մենք էլ ենք նույն բանն ասում»,- արձագանքեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ առաջարկվում է հունվարի 2-ից 5-ը, ինչպես նաև 7-ը սահմանել աշխատանքային:

Քանի որ հաջորդ ելույթը ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանինն էր, Ռուբինյանը հարցրեց. «Պարո՛ն Բագրատյան, օրինակ Դուք Նոր տարին ուտելու հետ ե՞ք ասոցացնում»: «Անլուրջ խոսակցություն է»,- արձագանքեց պատգամավորը: