Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կիպրոսցի դաշնակցականների ակցիան ինձ մոտ միայն խղճահարություն է առաջացնում». Արթուր Դանիելյան

351
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 22:18
«Կիպրոսցի դաշնակցականների ակցիան ինձ մոտ միայն խղճահարություն է առաջացնում». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Նայում եմ կիպրոսցի դաշնակցականների բողոքի ակցիան Ալեն Սիմոնյանի այցի կապակցությամբ ու շատ տարօրինակ զգացմունքներ են առաջանում մոտս: Չգիտեմ՝ էլ ոնց բնութագրեմ իմ ռեակցիան, երբ տեսնում եմ, որ մի խումբ մարդիկ բողոքում են ընդդեմ իրենց իսկ որոշման:

Փաշինյանին կարելի է, իհարկե, գցել հայ ժողովրդի ջեբն ու պնդել, որ «ժեխն» է ընտրել, բայց Սիմոնյանի դեպքում էդ կեղծ թեզն էլ է անհնար դառնում:

Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ է ընտրել «Հայաստան» դաշինքը, ընդ որում, 3-րդ փորձից: 2 անգամ փորձել են, չի ստացվել, 3-րդով դաբիտ են արել: ՀՀ սահմանադրությունը պնդում է, որ Ազգային ժողովի առաջին նիստում պետք է ընտրվեն ԱԺ նախագահն ու փոխնախագահը: Քանի դեռ այդ երկուսն ընտրված չեն, առաջին նիստը չի կարող ավարտվել: Այսինքն՝ ԱԺ, ըստ էության, չի կարող լինել, եթե չկա ԱԺ փոխնախագահ: Հետևաբար, եթե Իշխան Սաղաթելյանը հետևողականորեն, մի քանի անգամ չառաջադրվեր ԱԺ փոխնախագահ, Հայաստանն ԱԺ չէր ունենա, բնականաբար, չէր ունենա նաև Ալեն Սիմոնյան ԱԺ-ի գլխին: Որպես Ալեն Սիմոնյանի տեղակալ՝ Սաղաթելյանն այլ որևիցե ֆունկցիա չունի: Սաղաթելյանն առանց Սիմոնյանի հրահանգի ոչինչ չի կարա անի, նա Սիմոնյանի աշխատողն է: Այսինքն՝ Իշխանին առաջադրելը կարող էր հետապնդել միայն մեկ նպատակ՝ Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելը և ԱԺ աշխատանքները լեգտիմիացնելը: Դե որտև միջազգային պայմանագիր ա բան, բա ոնց վավերականացվի էդ ամեն ինչը:

Այս ամենի տրամաբնությունը Սաղաթելյանը բացատրել է իր վերջի գրառմամբ՝ պնդելով, որ ՀԱՅՐԵՆԻՔԸ ավելի թանկ է քան իշխանափոխությունը: Ճիշտ ա, չգիտես՝ ինչու հունիսի 20-ի ընտրություններից առաջ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ էր ավելի թանկ, քան հայրենիքը: Նրանք պնդում էին, որ մասնակցելու են ու կրեն, թեպետ բոլոր հասկացող մարդիկ պնդում էին, որ չեն կրի ու կկործանեն հայրենիքը, բայց դե հո առաջին անգամը չի... կլվացվեն կանցնի:

Նենց որ, կիպրոսցի դաշնակցականների ակցիան ինձ մոտ միայն խղճահարություն է առաջացնում: Ես տեսնում եմ մի խումբ մոլորված հայերի, որոնք ուզում են ինչ-որ կերպ դուրս գան այս գերեզմանափոսից, բայց դրա փոխարեն ավելի խորն են փորում այդ փոսը: Էդ ակցիան փաստացի միայն մեկ նպատակի է հասել՝ որոշ մարդկանց խաբելով ցույց տալ, որ կա թշնամանք Ալեն Սիմոնյանի ու «ընդդիմության» միջև: Իրականում, իհարկե, չկա տենց բան, ժողովո՛ւրդ ջան, ձեզ նենգաբար խաբում են՝ ձեր նուրբ լարերի վրա խաղալով»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան