Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց». ընդդիմադիրները՝ նախարարին

212
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 10:30
«Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց». ընդդիմադիրները՝ նախարարին

«Ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության, աշխուժության մասին, բայց ձեր նախագիծը բազմաթիվ գործարարների, ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների և ժամանցի օբյեկտների աշխատանքը, դժգոհություն են հայտնում, որ մեկ-երկու օր կրճատելով՝ իրենց եկամուտներից ահռելի գումար եք կրճատում»,- դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք՝ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունը. առաջարկվում է հունվարի 2-ից 5-ը, ինչպես նաև 7-ը սահմանել աշխատանքային:

«Մարդկանց մեծ մասը կմնա ՀՀ-ում ու չի մեկնի արտերկիր. դա հնարավորություն կտա ճամփորդել երկրի ներսում: Հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ գումար կաշխատեն էդ օրերին»,- ասաց Վահան Քերոբյանը:

«Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: Առիթ էր՝ հավաքվելու, ընտանիքով հանգստանալու, իրար տեսնելու»,- դժգոհություն հայտնեց նաև Գեղամ Նազարյանը: