Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին»․ Էդգար Էլբակյան

305
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 10:42
«Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ԻՆՉՈ՞Ւ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ
• Ամանորյա հանգստյան օրերը կրճատելը ոչ մի առնչություն չունի ՀՆԱ-ի, «տնտեսական աճի» և նման հակագիտական հիմարաբանությունների հետ։ Ցանկացած իրեն հարգող սկսնակ տնտեսագետ կփաստի, որ դրանց միջև որևէ կոռելյացիա չկա՛։
• Միակ մոտիվացիան, որ կարող ենք պնդել՝ հիմնվելով այս դրածո և կոլաբորացիոնիստական իշխանությունների ընդհանուր գործելակերպից, այն է, որ այս քայլը հասարակական շարժունությունը (մոբիլությունը), քաղաքային միջին խավի բնակչության միջև հորիզոնական կապերի քանակը քչացնելն է։
• Ցանկացած գաղութատիրական իշխանության համար ներհասարակական սոցիալական ամուր կապերը գլխացավանք են։ Կապիտուլյանտի վարկանիշն այս տարի ամենացածրը եղել է Բաղրամյանի փակ եղած օրերին, երբ գաղափարակից և գաղափարամերձ մարդիկ բառիս բուն և փոխաբերական իմաստով ուս ուսի տված էին, իսկ դրանից հետո նորից սկսեց աճել…»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան