Բերդ-Ճամբարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 150 մ): Փրկարարները Ս․ Բ-ի դին և տուժած Ն․ Պ-ին (ծնված 1989թ.) տեղափոխել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Կ․ Պ-ի (ծնված 1964թ.) և Ա․ Ա-ի (ծնված 1981թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30