Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Առաջին օրը ապահով ավարտվեց». Մհեր Արմենիա

246
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 01:00
«Առաջին օրը ապահով ավարտվեց». Մհեր Արմենիա

«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին։ Կուսակցության 3 անդամ Շուռնուխ գյուղից ոտքով պետք է գային Հանրապետության հրապարակ։

Քիչ առաջ վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց․
«Մենք արդեն անցել ենք բավականին երկար ճանապարհ, շատ քիչ է մնացել, որ հասնենք Գորիս քաղաքին»։ Նա նաև գրել է․ «Առաջին օրը ապահով ավարտվեց: Վաղը առավոտյան ժամը 9-ին շարունակում ենք մեր ճանապարհը դեպի հաղթանակ։ Բարի գիշեր»։