Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս պատճառով է ընտրվել բանակը ելակով կերակրելու գաղափարը». Ոսկան Սարգսյան

278
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 23:36
«Այս պատճառով է ընտրվել բանակը ելակով կերակրելու գաղափարը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կողմից բանակին հրամցված ելակի գաղտնիքը.
Հայաստանում ոչ ոք հարց չի տալիս, թե 2018թ․ գարնան իշխանափոխությունից հետո ժողովրդի աչքերը կապելու համար ինչո՞ւ բանակին ելակ, ոչ թե դեղձ կամ՝ կեռաս տվեցին։ Մի՞թե ելակի մեջ շատ ավելի վիտամին կա, կամ՝ այն ավելի մարտունակ է դարձնում զինվորին։ Գաղտնիքը այն է, որ երբ բանտարկյալ Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են Արթիկի քրեակատարողական հիմնարկ, նրան հանձնունք տանող Աննա Հակոբյանը Արթիկում միշտ հյուրընկալվել է մի կնոջ տանը, ում հետ մտերմացել է։ Այդ կինը զբաղվում է ելակի ջերմոցային աճեցմամբ։ Այդ պատճառով է ընտրվել բանակը ելակով կերակրելու գաղափարը, որից հետո արթիկցի կնոջ ելակի ջերմոցների ծավալը մոտ 10 անգամ աճել է։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո կարող է պարզվել, թե պետական բյուջեից ինչքան փող է ծախսվել բանակի համար ելակ գնելու համար և ինչ գնով է այն գնվել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան