Զինվորականները Սուդանում արտակարգ դրություն են հայտարարել և ցրել կառավարությունը
![]() Սուդանի ինքնիշխան խորհրդի անցումային իշխանության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաև արձակել կառավարությունը, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել էինք ռազմական հեղաշրջման մասին. զինվորականները ձերբակալել էին երկրի վարչապետին ու չորս նախարարների: Քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով վերականգնել երկրի օրինական իշխանությունը։ Խարթումում անջատված են ինտերնետը և բջջային կապը, բանակը փակել է մայրաքաղաքի մուտքերը: Զինվորականները վերահսկողություն են հաստատել պետական ռադիոյի և հեռուստատեսության շենքի վրա: 2019 թվականին Սուդանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկիրը կառավարում էր զինվորականներից և քաղաքացիական գործիչներից կազմված ժամանակավոր խորհուրդը։ Վերջին շաբաթներին նրանց միջև հարաբերությունները լարվել էին: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
