Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

262
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 13:42
Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Հոկտեմբերի 20-ին, 07:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: