Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը». Արծվիկ Մինասյան

666
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 13:06
«Պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը». Արծվիկ Մինասյան

«Հաճախ են չէ՞ խոսում խաղաղության դարաշրջանի բացման, կամ շրջանառում խաղաղության փաստաթղթի մասին: Ի՞նչ խաղաղության պայմանագիր. թշնամին եկել-մտել է քո տուն, ավերում է քեզ, դու ասում ես՝ ես խաղաղություն եմ ուզում: Նախևառաջ դու թշնամուն պետք է հեռացնես, զսպես, մտնես բանակցային գործընթացի մեջ, որի արդյուքնում է խաղաղությունը գալիս»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ «պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը»: