Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը հասնելու է իր մեկդարյա նպատակին, Թուրքիան՝ իր բազմադարյա երազանքին». Վ. Ավագյան

375
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 17:18
«Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը հասնելու է իր մեկդարյա նպատակին, Թուրքիան՝ իր բազմադարյա երազանքին». Վ. Ավագյան

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը հասնելու է իր մեկդարյա նպատակին, Թուրքիան՝ իր բազմադարյա երազանքին, Ռուսաստանը՝ իր 300-ամյա քաղաքականության հերթական հաղթանակին։
Այս իրավիճակում հայության պասիվ հատվածը ակամա գործում է այս ուժերի օգտին՝ հրաժարվելով դիմադրությունից։
Սիրելիներս Ազգային-Ժողովրդավարական Բևեռը աշխարհի ամենահրաշալի ու պատրաստված դիմադրության օջախը չէ, բայց այլ օջախ այսօր չկա։
Եթե դուք այլ օջախ ստեղծեք, անձամբ ես էլ կպայքարեմ դրա ուժեղացման համար։ Բայց ստեղծեք ընկերներ, մի լռեք։
Իսկ եթե պասիվ եք ու ոչինչ չեք անում ու ընկած ման եք գալիս, տեսնեք Բևեռի աչքի մեջ ինչ փուշ է ընկել, ապա դուք ակամա Ադրբեջանի քաղաքականությանն եք աջակցում»:

Աղբյուրը`   Վահագն Ավագյան