Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երկրաշարժ Հայաստանում. ցնցումներն ուժգին են եղել Լոռիում և Շիրակում

309
Կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ., 22:06
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումներն ուժգին են եղել Լոռիում և Շիրակում

Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ: