Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով. ԱՆ

579
Կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ., 13:06
Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով. ԱՆ

COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն անցկացրել բուժանձնակազմի հետ։