Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Էրդողանը սպառնացել է վտարել 10 երկրների դեսպաններին

928
Շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ., 19:24
Էրդողանը սպառնացել է վտարել 10 երկրների դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից վտարել դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ-իn, որոնք պահանջում էին ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Քավալային ազատ արձակելու կոչով դիմել էին Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​գերատեսչությունները։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ -ն կանչել էր նրանց դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական ​​հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային համապատասխանելու անհրաժեշտության մասին:

«Ինչո՞ւ են այս տասը դեսպանները նման հայտարարություններ անում։ Արդյոք ձե՞ր գործն է դաս տալ Թուրքիային, դուք ո՞վ եք, հանգիստ թողեք Քավալային։ Մարդասպաններին, ահաբեկիչներին, ավազակներին դուք թողնո՞ւմ եք ձեր իսկ երկրներում։ Նրանք միշտ պատասխանում են՝ «Դատարանն անկախ է»․․․ Մեր դատարանն անկախության լավագույն օրինակն է», - ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը՝ վերադառնալով աֆրիկյան երկրներ կատարած ուղևորությունից: