Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.

Անչափահասը՝ առանց համարանիշերի BMW-ով, Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է բախվել

177
Շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ., 10:36
Անչափահասը՝ առանց համարանիշերի BMW-ով, Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է բախվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշերի BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Լրիվ կինո էր, մենակ էն տեսանք, որ առանց համարանիշերի «սեմյորկա BMW»-ն Պուշիկինի փողոցով նենց էր սլանում, ասես Մակարովի գյուլլա լիներ։ Առանց կանգառի տվեց, մի քանի ավտոմեքենա վնասեց, հետո անցավ խաչմերուկը, մեկ էլ էն տեսանք, որ էս թազա պարեկները կալմեջ արեցին դրան, փռին ասֆալտին ու տարան։ Էս դեպքում ո՞նց չասես՝ հալալ էր տղերքին, եթե դրա դեմը չառնեին, վստահ ենք՝ էտի մարդկանց վրով էլ էր անցնելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: