Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.

«Մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը». Վարդևան Հակոբյան

155
Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ., 12:12
«Մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը». Վարդևան Հակոբյան

«Զարթոնք» կուսակցությունը գլխավորող Վարդևան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ ենք վստահության համար:
Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»:

Աղբյուրը`   Վարդևան Հակոբյան