Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 2146 և մահվան 42 նոր դեպք

228
Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ., 11:06
Կորոնավիրուսով վարակման 2146 և մահվան 42 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ը՝ առողջացած, 5944-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է»: