«ՆԱՏՕ-ում Ուկրաինային ընդունելը կնշանակի, որ դաշինքը պատրաստ է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ». Ալեքսեյ Պուշկով
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, օրեր առաջ խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, ասել էր, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին. «Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»: ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ծայրահեղ վտանգավոր քայլ կլինի և կունենա հետևանքներ»: «ՆԱՏՕ-ն գիտի Ուկրաինայի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- ասել էր պաշտոնյան: Թեման այսօր շարունակել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը կրկին հայտարարել է, որ դաշինքը ձգտում է ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման. դժվար է հավատալ. չափից շատ են եղել նման հայտարարությունները և չափից շատ գործողություններ են կատարվել հարաբերությունները ոչնչացնելու համար: Բայց դրանք կարող են ավելի վատթարանալ և նույնիսկ աղետալի դառնալ, եթե դաշինքը գնա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման ուղով: Դաշինքում պետք է հասկանան՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելը կնշանակի, որ դաշինքը պատրաստ է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ», փոխանցում է Взгляд-ը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36