Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես». Ռուզան Տոնոյան

278
Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ., 10:12
«Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես». Ռուզան Տոնոյան

Վանո Սիրադեղյանի այրին՝ Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը՝ հանձին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:

Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»:

«Ազատության» ճշտող հարցին՝ արդյո՞ք հստակ է Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը, Տոնոյանն արձագանքեց. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի. «Ծանր լույս՝ ծանր վերադարձ»:

Հարցին ինչո՞ւ որոշեց աճյունի վերադարձի հարցով ինքը զբաղվել, արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարությունից նեղսրտած է, Վանո Սիրադեղյանի այրին միայն արձագանքեց. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ»,- չհստակեցնելով որոշման պատճառները: