Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին

338
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 22:54
«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։ «Այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները:

Այնուհետև տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար: Իրավիճակը Ղարաբաղում մինչ այժմ հաջողվում է պահպանել, թեև այն առանց միջադեպերի չի անցել։ Սակայն, դժվար է պատկերացնել իդեալական ​​պատկեր այսքան տարվա թշնամությունից հետո։

Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետև սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ: