Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պատերազմին Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Կարապետյանը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

270
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 20:00
Պատերազմին Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Կարապետյանը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: