ԼՂ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Վարչապետը շնորհավորել է Պիրիսին կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում իրադրությունը գտնվում է բավականին լարված իրավիճակում և Հայաստանը ջանքեր է գործադրում այն լավագույնս կառավարելու համար: ՀՀ վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այս ուղղություններով հնարավոր կլինի գրանցել արդյունքներ: Վարչապետ Փաշինյանը քաղաքական առումով կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և վերջինիս պատկերացումներին ծանոթանալը հետագա գործընկերության վերաբերյալ: Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ շարունակական գործընկերությունը և իր այցի նպատակն է նաև հայ գործընկերների հետ քննարկել հետագա համագործակցությանն ուղղված հարցերն ու հնարավորությունները, գնահատել տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու հեռանկարները: Պարոն Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Կոսովոյում հայ խաղաղապահների գործունեությունը, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են բարձր մակարդակով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու ամրապնդումը և պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ նպաստել այդ խնդրի լուծմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է միջազգային անվտանգության ապահովման գործում հայ խաղաղապահների մասնակցությունը և վստահություն հայտնել, որ նրանք լավագույնս կշարունակեն իրենց առաքելությունը: Վարչապետն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման խնդիրն ուղիղ անդրադառնում է տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս առումով հնարավոր կլինի առաջիկայում հասնել լուծման: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության և հետագա համագործակցության շուրջ: |
Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
5615:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
33500:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
332Երեկ, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
507Երեկ, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
455Երեկ, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
47826.03.2024, 22:30