Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կամրջի տակից 17-ամյա աղջկա դի է հայտնաբերվել՝ կողքին երկտող

317
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 12:42
Կամրջի տակից 17-ամյա աղջկա դի է հայտնաբերվել՝ կողքին երկտող

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն է, ով 2 օր է՝ որոնվում էր որպես անհայտ կորած:

«Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»,- նշված է եղել նրա մոտ հայտնաբերված երկտողում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: