Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Հաջորդ տարի ՀՀ-ում կարող են լինել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ». քաղտեխնոլոգ

289
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 00:48
«Հաջորդ տարի ՀՀ-ում կարող են լինել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ». քաղտեխնոլոգ

«Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից, Առուշանյանը բանտում էր, Բալասանյանը կովիդով պառկած էր հիվանդանոցում, և երկու տեղից էլ նա պարտվեց։ Սա նրա համար հարված էր, որովհետև իշխանությունը ներդրել էր իր ամբողջ ռեսուրսը և արդյունքում ստացել պարտություն»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրությունների այս արդյունքները միանշանակ ազդելու են մյուս ընտրությունների վրա. «Իշխանության համար աշխատող մարդիկ իրենց պարտությունը տեսնելուց հետո ավելի քիչ եռանդով են աշխատելու»,- ընդգծել է քաղտեխնոլոգը:

Ըստ նրա, նոյեմբերի 14-ի ընտրությունները, որոնք կայանալու են Կապանում, Իջևանում և Ստեփանավանում, ևս կարևոր են։

«Եթե ընդդիմությանը հաջողվի հաղթանակ տանել գոնե մեկ-երկու համայնքում, և հետագայում նաև դեկտեմբերի 5-ին որոշ համայնքներում, ապա չի բացառվում, որ հաջորդ տարի ՀՀ-ում կարող ենք ականատեսը լինել նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքները ամբողջովին այլ կարող են լինել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Հաջորդ տարի ՀՀ-ում կարող են լինել նոր արտահերթ խորհրդարնական ընտրություններ». քաղտեխնոլոգ