Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Զգուշացնում եմ՝ ՌԴ-ն գնդակահարելու է 5-րդ շարասյանը». Հայկ Սուքիասյան

263
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 00:30
«Զգուշացնում եմ՝ ՌԴ-ն գնդակահարելու է 5-րդ շարասյանը». Հայկ Սուքիասյան

««5-րդ շարասյուն» կոչվածը գիշեր-ցերեկ զբաղված է ոչ միայն Հայաստանը թուլացնելով, այլև ՀՀ-ի հեղինակությունը գցելով»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության անդամ Հայկ Սուքիասյանը:

«Ես ուզում եմ զգուշացնել մի բան՝ Ռուսաստանն օգտագործում է սրանց և հետո գնդակահարում, թող գնան պատմություն ուսումնասիրեն։ Առաջին Հանրապետությունում, երբ հայ բոլշևիկները ՀՀ-ն դավաճանաբար մտցրել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ, բոլորին գնդակահարել են, հետևապես՝ թող իրենք իրենց ընտանիքների համար այսօրվանից մտածեն, որովհետև ՌԴ-ն այդպիսի քաղաքական մշակում ունեցող պետություն է։ ՌԴ-ն, իհարկե, բանեցնելու է ճնշում։ ՌԴ-ի ամենաուժեղ գործիքն Ադրբեջանն է, որը սիրով է օգտագործվում, որովհետև շահեր ունի, և նաև անձնապես մեր հաշվին չաղանում է»,- հայտարարել է բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Զգուշացնում եմ՝ ՌԴ-ն գնդակահարելու է 5-րդ շարասյանը». Հայկ Սուքիասյան