«Ապաշրջափակման գործընթաց մեր տարածաշրջանում չի լինելու». Հայկ Սուքիասյան
Քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության անդամ Հայկ Սուքիասյանը «Ֆակտոր»-ի եթերում ընդգծել է, թե իր կարծիքով՝ ապաշրջափակման գործընթացը չի լինելու։ «Իսկ եթե հավանականություն էլ կա, ապա դա դարերի գործընթաց է։ Մենք պետք է նկատի ունենանք, որ եթե ապաշրջափակում լինում է, տարածաշրջանի պետությունները քիչ թե շատ խաղաղվելու են, և տարածաշրջանը միգուցե և զարգացման հուն կբռնի։ Բայց արդյո՞ք սա ձեռնտու է ՌԴ-ին։ Ես կարծում եմ՝ ձեռնտու չէ»,- հայտարարել է նա: Սուքիասյանի խոսքով՝ ՌԴ-ն պիտի շարունակի կոնֆլիկտը տաք պահել, որովհետև կոնֆլիկտների հանգստացումը, կարծես, իրենց ձեռնտու չէ. «Հետևապես, եթե նույնիսկ ինքը թույլ տա, ես կարծում եմ՝ ապաշրջափակումը բարդ գործընթաց է, և եթե իշխանությունները, մեր ժողովուրդը ունեն մտածում, որ դա կլինի արագ, դա հնարավոր բան չէ։ Չի լինելու արագ, որովհետև 40 հատ քարտեզներ են բերելու, ասեն՝ այս քարտեզով անենք պրոցեսը, մենք ասենք՝ չէ, մյուս քարտեզով։ Սա ընդհանրապես հոգեմաշող գործընթաց է լինելու, եթե մենք շատ կենտրոնանանք այս գործընթացի վրա»,- նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
|
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00