Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մարդը նրա համար արժեք չունի». Տիգրան Աբրահամյան

279
Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 23:30
«Մարդը նրա համար արժեք չունի». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Առավոտյան անդրադարձել էի 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի ճակատագրի վերաբերյալ ԱԱԾ-ին ուղղած պաշտոնական գրությանս, տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել։
Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել է։
Նրա ծառայակից ընկերները գրառումիցս հետո պատմեցին, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ է փրկել։
Աշխատանքային օրվա ավարտին, ԱԱԾ-ն վերջապես պատասխանեց գրությանս, թեև ուշացումով, սակայն ըստ հարցադրումների ներկայացնելով զինծառայողի ճակատագրին վերաբերող գործընթացների ու իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։
Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել։
Իսկ Նիկոլ Փաշինյանին հորդորելու իմաստ չկա՝ ոչ ամոթ ունի, ոչ պարկեշտություն, իսկ օրենքների ու հանրային կարծիքի վրա լրիվ թքած ունի։ Ինքը հիմա ավելի կարևոր առաքելություն ունի՝ վայելում է իշխանությանն ընձեռած վայելքները, իսկ մարդը նրա համար արժեք չունի, հատկապես որ ընտրություններն արդեն ավարտվել են»: