Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Արդարացի կլիներ՝ տաղանդավոր գրողը հուղարկավորվեր Պանթեոնում, հերոսացած զորավարը՝ Եռաբլուրում». Սենոր Հասրաթյան

329
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 03:06
«Արդարացի կլիներ՝ տաղանդավոր գրողը հուղարկավորվեր Պանթեոնում, հերոսացած զորավարը՝ Եռաբլուրում». Սենոր Հասրաթյան

Այս գրառմամբ նպատակ չունեմ վիրավորել կամ արժեզրկել որևէ մեկի պատիվն ու անունը, առավել ևս, երբ նրանք, որոնց ի նկատի ունեմ, այլևս վերերկրային կյանքում են... Պարզապես ուզում եմ մի պահ մտնել զուգահեռների աշխարհ...
Մեկը, որ տաղանդավոր գրող էր, իսկ հետո նաև Ներքին գործերի նախարար, քաղաքապետ, ապա՝ պատգամավոր, բայց տարիներ անց շատ-շատերի հիշողության մեջ մնաց որպես երկրի «թիվ մեկ գող», մարդասպանության համար կասկածյալ և, վերջապես, հայրենիքը թողած և երկու տասնամյակից ավելի միջազգային հետախուզման մեջ ապրած մարդ, այսօր նրա հուղարկավորության համար ստեղծվում է պետական հանձնաժողով ու նաև քննարկվում մարմինն ամփոփել Կոմիտասի անվան պանթեոնում...
Իսկ մյուսը, ով մինչև պատերազմը եղել է բեռնատարի վարորդ, պատերազմի ժամանակ՝ նվիրյալ հերոս, պատերազմից հետո՝ պաշտպանության փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության նախագահ և նորից, այս անգամ արդեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, նրան ոչ միայն զինվորի բաժին «տուշոնկան» գողանալու շինծու մեղադրանքով ձերբակալել և հասցրել են մահվան, այլև արգելել են դին ամփոփել Եռաբլուրում՝ իր մարտիրոսված զինակիցների կողքին...
Այսպիսինն ենք մենք և այն երկիրը, որն այսօր ղեկավարում է հայ ժողովրդի կողմից «ընտրված» իշխանությունը... Այնինչ արդարացի կլիներ, որ տաղանդավոր գրողը հուղարկավորվեր պանթեոնում, իսկ պատերազմում հերոսացած զորավարը՝ Եռաբլուրում»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան