Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ռոմանոսի հրամանով բնապահպանության աշխատակիցները եկել են լոդկեն ջարդեն»․ ակցիայի մասնակից

357
Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 14:30
«Ռոմանոսի հրամանով բնապահպանության աշխատակիցները եկել են լոդկեն ջարդեն»․ ակցիայի մասնակից

«Մեր հացը սրանով ենք վաստակում, մեր հացը եթե կտրեցին, սաղս կդառնանք հանցագործ։ Եթե իմ երեխեն պիտի սոված մնա, իմ ապրելը կոպեկ չարժի։ Քառասուն տարի ոչ մի հանցանք չեմ գործել, բայց հիմա ինձ ստիպում են դառնալ հացանգործ։ Էդ ձուկը մենք պիտի բռնենք, յոլա էթանք, մինչև էս ժողովդի ապրելակերպը կարգավորվի, ուրիշ ձև չկա»,- ասում էր Երևան-Սևան մայրուղին փակած ձկնորսներից մեկը։

«Մարզի 20 տոկոսն էս ծովով է ապրում․․. բնապահպանության աշխատակիցները Ռոմանոսի հրամանով եկել են լոդկեն ջարդեն։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում. մեր էրեխի բերնից կտրել ենք՝ լոդկա ենք առել, ինքն եկել ա՝ ջարդի։ Ի՞նչ իրավունք ունի ջարդի, դրա փողը հաշվել, տվե՞լ ա, գիտի՝ ինչ դժվարությամբ ենք առել»,- զայրացած ասում էր մեկ ուրիշը։

«Ինչքան ամբախ-զամբախ մարդ կա՝ նշանակել են պաշտոնի, որ հայտարարություններ անեն․ տո՛, դուք տեղյա՞կ եք Սևանից, ձկից, մեր խնդիրներից․․․ բանից դուրս ա գալիս, որ մեր երկրում ոչ մի բան չփոխվեց»,- վրդովվեց ձկոնրսությամբ զբաղվող մի քաղաքացի։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հորդորում էր բացել ճանապարհը՝ խոստանալով 3 օրվա ընթացքում քննարկումներ կազմակերպել և հարցին լուծում տալ։